Հրապարակումներ / Բարոյական վտանգ

Բարոյական վտանգ

Ի՞նչ է բարոյական վտանգը (moral hazard)

 Դուք երբևէ մի փոքր ավելի արագ վարե՞լ եք՝ իմանալով, որ ձեր մեքենան լիովին ապահովագրված է։ Սա բարոյական վտանգի դասական օրինակ է։

 

Բարոյական վտանգը տեղի է ունենում, երբ մարդիկ փոխում են իրենց վարքագիծը, քանի որ իրենց պաշտպանված են զգում տվյալ ռիսկից՝ հաճախ այն պատճառով, որ ունեն ապահովագրություն։ Ճիշտ է՝ ապահովագրությունը նախատեսված է մեզ պաշտպանելու համար, սակայն երբեմն այն կարող է ակամա խրախուսել ավելի ռիսկային գործողություններ։

 

Եկեք բացատրենք այս գաղափարը.

  • Մինչ ապահովագրական պայմանագիր կնքելը․ դուք առավել զգույշ եք, քանի որ վնասը կարող է ձեզ գումար արժենալ։
  • Ապահովագրական պայմանագիր կնքելուց. դուք կարող եք ավելի քիչ անհանգստանալ՝ մտածելով. «Ապահովագրողը կծածկի բոլոր ծախսերը»։

 

Սա չի նշանակում, որ մարդիկ միտումնավոր անզգուշորեն են գործում, բայց անվտանգության ցանցը կարող է ենթագիտակցաբար ազդել մեր վարքագծի և որոշումների վրա։

 

Ինչու՞ է դա կարեւոր.

  • Բարոյական վտանգը կարող է հանգեցնել ապահովագրական հայցերի ավելի մեծ քանակի, ինչը կբարձրացնի բոլորի ծախսերը։
  • Ապահովագրողները օգտագործում են ֆրանշիզաներ, համավճարներ և սահմանաչափեր՝ համատեղ պատասխանատվությունը խրախուսելու համար։
  • Լավ ապահովագրությունը ենթադրում է հավասարակշռություն․ այն առաջարկում է պաշտպանություն՝ առանց խրախուսելու անզգույշ վարքագիծը։

 

Հիշե՛ք՝ «Նպատակը ռիսկը վերացնելը չէ, այլ այն ողջամիտ ձևով կառավարելը»։

 

Բարոյական վտանգը մեզ հիշեցնում է, որ ապահովագրված լինել՝ չի ​​նշանակում անփույթ գործել։ Ապահովագրությունն ամենաարդյունավետն է, երբ մենք բոլորս գործում ենք պատասխանատու կերպով՝ թե՛ նախքան իրադարձությունների սխալ գնալը, և թե՛ դրանից հետո։

Վերջին հրապարակումները