Հրապարակումներ / Համաապահովագրություն և վերաապահովագրություն

Համաապահովագրություն և վերաապահովագրություն

Համաապահովագրություն (co-insurance) և վերաապահովագրություն (reinsurance)․ որո՞նք են տարբերությունները

Ապահովագրության հիմնարար սկզբունքներից է ռիսկերի բաշխումը, և դրա հիմնական մեխանիզմներից են համաապահովագրությունն ու վերաապահովագրությունը։

Համաապահովագրություն

Համաապահովագրությունըռիսկիուղիղ համատեղ ապահովագրությունն է մի քանի ապահովագրական ընկերությունների կողմից։ Այն կնքվում է միաժամանակ մի քանի ապահովագրողների և ապահովագրված անձի միջև ընդ որում՝ ապահովագրվածանձը տեղյակ է, որ իր ռիսկը բաշխված է տարբեր ապահովագրողների միջև։ Այս դեպքում՝

  • Բոլոր համաապահովագրողները ուղիղ պարտականություն ունեն ապահովագրված անձի նկատմամբ։
  • Կնքվում է մեկ պայմանագիր, որտեղ նշվում է յուրաքանչյուր ապահովագրողի մասնաբաժինը։
  • Յուրաքանչյուր ապահովագրող հատուցում է իր մասնաբաժնի չափով։

Օրինակ՝ գործարանը արժե 10մլն դրամ։ Քանի որ ռիսկը մեծ է, այն բաշխվում է մի քանի ապահովագրողի միջև։ Արդյունքում՝

  • Ա ապահովագրողը ծածկում է 50%
  • Բ-ն՝ 30%,
  • Գ-ն՝ 20%։

Եթե տեղի է ունենում 4մլն դրամի վնաս,

  • Ա-ն վճարում է 2մլն,
  • Բ-ն՝ 1.2մլն,
  • Գ-ն՝ 800,000 դրամ։

Վերաապահովագրություն

Վերաապահովագրությունըապահովագրողների համար նախատեսված ապահովագրություն է։ Այս դեպքում ռիսկը փոխանցվում է մեկ ապահովագրական ընկերությունից մեկ այլ ապահովագրողին առանց ապահովագրված անձի գիտության։

  • Ապահովագրված անձը վերաապահովագրական պայմանագրի կողմ չէ։
  • Վերաապահովագրությունը ապահովագրողի համար ներքին ռիսկերի կառավարման գործիք է։
  • Օգնում է ապահովագրողին պահպանել ֆինանսական կայունությունը։

Օրինակ՝ գործարանն ունի 10մլն դրամի ապահովագրություն։ Քանի որ ռիսկը մեծ է, ապահովագրողը վերաապահովագրում է դրա 60%-ը։ 5մլն դրամի վնասի դեպքում ընկերությունը վճարում է ամբողջ գումարը ապահովագրված անձին և վերաապահովագրողից ստանում 3մլն դրամ (60%)։

Վերջին հրապարակումները