Նորություններ / ՀԱՄ գործադիր տնօրեն Թամարա Հաբեթյանի շնորհավորական ուղերձն Ապահովագրողի օրվա առթիվ

ՀԱՄ գործադիր տնօրեն Թամարա Հաբեթյանի շնորհավորական ուղերձն Ապահովագրողի օրվա առթիվ

Ապահովագրական ոլորտի սիրելի աշխատակիցներ և գործընկերներ, հարգելի հայրենակիցներ,

Հայաստանի ապահովագրողների միության անունից սրտանց շնորհավորում եմ բոլորիս Ապահովագրողի օրվա կապակցությամբ։ Այս օրը առավել հիշարժան է նրանով, որ 29 տարի առաջ այս օրն ընդունվեց «Ապահովագրության մասին» ՀՀ առաջին օրենքը, որը դարձավ ոլորտի կայացման հիմնաքարերից մեկը։

Նոյեմբերի 19-ը կարևոր առիթ է արժևորելու ապահովագրական ոլորտի աշխատակիցների շարունակական նվիրումն ու ստանձնած պատասխանատվությունը՝ աշխատելու ի նպաստ Հայաստանի ֆինանսական համակարգի, ինչպես նաև մեր տնտեսության կայունության և զարգացման։

Մաղթում եմ մեծ ձեռքբերումներ ու պատրաստվածություն դիմակայելու նոր մարտահրավերներին և շարունակական հաջողություններ՝ ի բարօրություն մեր ոլորտի և ամբողջ հասարակության։

Հարգանքով,
Թամարա Հաբեթյան

Հայաստանի ապահովագրողների միություն

Վերջին նորությունները